Աքլորը, որ ընկնում է հավի հետևից ի՞նչ ա մտածում։ Այս մասին Արագածոտնի բնակավայրեր այցի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց գյուղացիներից մեկը։
Սա առաջացրեց Փաշինյանի ծիծաղը. «Չգիտեմ, բայց նիցենզուրնի բան չասես»։
Փաշինյանին ուղեկցողները փորձեցին լռեցնել գյուղացուն, թե «մի խորացի», բայց գյուղացին շարունակեց. «Մի րոպե, աքլորն ասում է. «բռնեցի՝ բռնեցի, չէ՝ զատո կտաքանամ»։ Հիմա մեր դեպքում էլ՝ հասանք եվրոպական ստանդարտներին՝ հասանք, չհասանք՝ զատո...»։
Գյուղացուն չթողեցին ավարտել միտքը, իսկ վարչապետը շարունակում էր ծիծաղել։



























