Բաղդադում գազի ճգնաժամը շարունակում է սրվել՝ լուրջ խնդիրներ ստեղծելով մայրաքաղաքի ռեստորանների և սրճարանների սեփականատերերի համար։ Այս մասին հայտնում է Shafaq News գործակալությունը։

Նշվում է, որ որոշ ռեստորանատերեր ստիպված են եղել ժամանակավորապես փակել իրենց հաստատությունները գազի սուր դեֆիցիտի պատճառով, իսկ սրճարանների սեփականատերերը շտապել են անցնել փայտածուխի օգտագործմանը (որպես տաք ըմպելիքների պատրաստման ավելի էժան այլընտրանք):

Նավթի նախարարությունը մեծացրել է արտասահմանից ստացվող մատակարարումները: Պաշտոնական աղբյուրները այս իրավիճակը կապում են տարածաշրջանային իրադարձությունների ազդեցության հետ: