2026 թվականի մարտին Վրաստանից արտահանվել է 1,3 հազար տոննա պնդուկ՝ 14,3 միլիոն դոլար արժողությամբ, հայտնում է BM.GE-ն։

Նախորդ տարվա մարտի համեմատ արտահանված պնդուկի քանակը նվազել է 8%-ով (113,3 տոննա), իսկ արժեքն աճել է 39%-ով (4 միլիոն դոլար)։

Վրացական պնդուկի արտահանման հիմնական շուկան Եվրոպական միությունն է (Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Հունաստան), ուր 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն արտահանվել է 10,7 տոննա։

Բացի դրանից, 1,1 հազար տոննա արտահանվել է Սիրիա, 557 տոննա՝ Ռուսաստան, 516 տոննա՝ Հայաստան և այլ երկրներ։