Ամերիկյան Մերիլենդ նահանգը օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները: Համապատասխան օրինագիծը հաստատվել է փետրվարի 23-ին` ձայների 25 կողմ եւ 22 դեմ հարաբերակցությամբ: Ավելի վաղ այն արդեն ընդունել էր նահանգի Ներկայացուցիչների պալատը:
Մնում է միայն, որ փաստաթուղթը ստորագրի նահանգապետ Մարտին Օ’Մելլին, բայց նրա հետ խնդիր չի լինի, քանի որ վերջինս նույնասեռ ամուսնություններն օրինականացնելու ակտիվ կողմնակից է, հաղորդում է Associated Press-ը:
Մերիլենդն այդկերպ կդառնա Ամերիկայի ութերորդ նահանգը, որը թույլ կտա նույնասեռականներին պաշտոնապես ամուսնանալ: Նույնասեռ ամուսնությունները օրինականացվել են Նյու Յորք, Քոնեքթիքութ, Այհովա, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Վերմոնտ, Վաշինգթոն նահանգներում եւ Կոլումբիա մայրաքաղաքային շրջանում:




























