Անգլիական «Բլեքբեռնի» պաշտպան, կոնգոցի Քրիստոֆեր Սամբան կտեղափոխվի «Անժի»: Սամբան քանիցս հայտնել է «Բլեքբեռնը» լքելու իր մտադրության մասին, բայց այն ժամանակ խոսքը գնում էր «Տոտենհեմի» եւ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» մասին:

27-ամյա ֆուտբոլիստի գնումը Մախաչկալայի թիմի վրա 12 միլիոն ֆունտ կնստի, հաղորդում է The Telegraph-ը:

Փետրվարի 25-ին Սամբան բուժզննում կանցնի «Անժիում» եւ 3 տարվա պայմանագիր կկնքի: Քրիստոֆեր Սամբան «Բլեքբեռնում» 5 խաղաշրջան է անցկացրել, մասնակցել 161 խաղի եւ խփել 16 գոլ: