Փետրվարի 25-ին Մեքսիկայում կկայանա «Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների  հանդիպումը:

Հանդիպման հիմնական թեման եվրագոտու երկրներում պարտքերի ճգնաժամն է: Եվրոպացի նախարարները պետք է ֆինանսական աջակցության մեխանիզմներ մշակեն:

ԱՄՀ-ն առաջարկում է եվրագոտու փրկության ֆոնդի միջոցներն ավելացնել 500 մլրդ դոլարով, սակայն ԱՄՆ-ն ու Կանադան  հազիվ թե համաձայնեն նման խոշոր գումար հատկացնել կարճաժամկետ հեռանկարում:  Նրանք հայտարարում են, որ ԵՄ-ն պետք է  ավելի շատ ինքնուրույն քայլեր ձեռնարկի ճգնաժամի հաղթահարման համար, հաղորդում է BBC-ն: