Լոս Անջելոսում տեղի է ունենում Օսկար կինոմրցանակաբաշխության 84-րդ արարողությունը: Արարողությունը վարում է ամերիկյան կատակերգակ դերասան Բիլլի Քրիսթալը: Ակադեմիան մրցանականեր է նախատեսել 25 անվանակարգերի համար:
Առաջին հաղթողներից է Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» արկածային ֆիլմը: Այն չորս ոսկե արձանիկ է ստացել` օպերատորական աշխատանքի եւ գեղարվեստական ձեւավորման, մոնտաժի եւ հնչյունավորման համար: Ըստ անվանակարգերի թվի` Սկորսեզեի ֆիլմը տարվա առաջատարն է. այն հանդես է գալիս 11 անվանակարգերում:
Իրանցի Ասհար Ֆարհադի «Նադիրի եւ Սամինի ամուսնալուծությունը» դրաման արձանիկ է ստացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու անվանակարգում «Օսկար» է ստացել Օկտավիա Սփենսերը «Սպասուհին» դրամայի համար, հայտնում է ռադիո «Մայակը»:
Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերասանի կոչումն ստացել է 82-ամյա Քրիսթոֆեր Փլամերը «Սկսնակները» ֆիմի համար, եւ դա հայտնի դերասանի առաջին Օսկարն է: Նա ինքնատիպ ռեկորդ է սահմանել` դառնալով առաջին տարեց դերասանը, ով ստացել է տվյալ մրցանակը: Վերցնելով ոսկե արձանիկը` Փալմերը կատակել է ` դիմելով նրան. «Դու ընդամենը երկու տարով ես ինձանից մեծ, ընկերս: Ո՞ւր էիր դու այսքան ժամանակ», հայտնում է «Ռոսբալտը»:
Ըստ քննադատաների` արարողության առաջատարն է լինելու ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանովիչուսի «Արտիստը» ֆիլմը: «Արտիստը» 10 անվանակարգերում է ներկայացված, եւ նրանցից մեկում արդեն հաղթել է. հագուստների համար: Գլխավոր դերակատար Ժան Դյուժարդենը կարող է ճանաչվել «լավագույն դերասան»:
Չնայած որ նրա հակառակորդն ուժեղ եւ Հոլիվուդում հանրահայտ Ջորջ Քլունին է: Կինոարվեստագետները կարող են գնահատել Քլունիի աշխատանքը «Հետնորդները» ֆիլմում:
«Տարվա լավագույն ֆիլմ» պատվավոր անվանակարգում ներկայացվել են տասը կինոնկարներ, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: «Արտիստից» եւ «Հետնորդներից» բացի` մրցանակին է հավակնում նաեւ Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմը:




























