Միշել Խազանավիչուսը` սեւ-սպիտակ «Արտիստը» ֆիլմի ստեղծողը, Լոս Անջելոսում ընթացող «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխության ընթացքում ճանաչվել է լավագույն ռեժիսոր:
Այս անվանակարգում նա առաջ է անցել «Հետնորդների» ստեղծող Ալեքսանդր Փեյնից, Մարտին Սկորսեզեից, որի «Ժամանակի պահապանը» ֆիլմը ստացել է չորս Օսկար այլ անվանակարգերում, Թերենս Մալիկից` իր «Կենաց ծառ» ֆիլմով եւ Վուդի Ալենից, որը ներկայացնում է «Կեսգիշերը Փարիզում» նոր ֆիլմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մինչ այդ «Արտիստը» ֆիլմը եւս մեկ ոսկե արձանիկ էր ստացել` երգահան Լյուդովիկ Բուրսեն պարգեւատրվել էր ֆիլմի լավագույն երաժշտության համար: Համր ֆիլմում երաժշտությունը, բնականաբար, գլխավոր դեր է կատարում: Կինոնկարի գանձարանում է նաեւ հագւոստների լավագույն դիզայնի համար մրցանակը:
Լավագույն սցենարի համար մրցանակն ստացել են Ալեքսանդր Փեյնը, Նեթ Ֆեքսոնը եւ Ջիմ Ռաշը: Նրանց պարգեւատրել են «Հետնորդները» ֆիմի աշխատանքի համար:
Լավագույն ինքնատիպ սցենար մրցանակն ստացել է Վուդի Ալենը «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմի համար:
Օսկար մրցանակի քառակի մրցանակակիրն ավանդաբար արհամարհել է հանդիսավոր միջոցառումը. Նա չի ներկայացել եւ բեմ դուրս չի եկել` իր մրցանակն Անջելինա Ջոլիի ձեռքից ստանալու, գրում է «Ռոսբալտը»:




























