Համր եւ սեւ-սպիտակ «Արտիստը» ֆիլմը շարունակում է հաղթական շքերթը «Օսկար» մրցանակաբաշխությունում:
Եւս մեկ ոսկե արձանիկ այն ստացել է «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում: Նրա մրցակիցներն էին «Մարտաձին», «Կենաց ծառը», «Խիստ բարձր եւ ծայրահեղ մոտ», «Կեսգիշերը Փարիզում», «Հետնորդները», «Սպասուհին», «Ժամանակի պահապանը» եւ «Մարդ, որը փոխեց ամեն ինչ» ֆիլմերը:
Ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատար Ժան Դյուժարդենը ճանաչվեց լավագույն դերասան` այդ անվանակարգում առաջ անցնելով Բրեդ Փիթից եւ Ջորջ Քլունիից:
Հիշեցնենք, ավելի վաղ Միշել Խազանավիչուսը ճանաչվել էր տարվա լավագույն ռեժիսոր:
Լավագույն դերասանուհի է դարձել Մերիլ Սթրիփը` «Երկաթյա տիկինը» ֆիլմում Մարգարեթ Թեթչերին մարմնավորելու համար, գրում է gazeta.ru-ն:




























