2012-թ-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հրազեն, ռազմամթերք պատրաստելու եւ ապօրինի շրջանառությունը 448 դեպք է արձանագրվել, իսկ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 280 դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից: Ավելին` հրազեն, ռազմամթերք պատրաստելը եւ ապօրինի շրջանառության 448 արձանագրված դեպքից բացահայտվել են 414 –ը: Վարույթում գտնված քրեական գործերով հանցագործությունների քանակը 462, որից իր հերթին բացահայտվել 422:
Իսկ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 280 դեպք է արձանագրվել, որոնցից բացահայտվել են 25-ը: Վարույթում գտնված քրեական գործերով հանցագործությունների քանակը 302 է, որից իր հերթին բացահայտվել են 12-ը:




























