Թերթը գրում է, որ «Radisson Royal Moscow Hotel»-ի ներկայացուցիչը երեկ թերթի թղթակցին ասել է, որ իրենց մոտ Սամվել Բաբայան անունով այցելու չկա եւ չի եղել: «Օրերս մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե Բաբայանը հենց այդ մոսկովյան հյուրանոցում է բնակվում: Բաբայանը ՀՀ-ում «փնտրվում» է մի շարք հայտնի մարդկանց տները բանկերում գրավ դնելու եւ վերցրած վարկերը չվերադարձնելու պատճառով»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: