Լոնդոնում իրավապահներն, այսօր` փետրվարի 28-ի առավոտյան, հավաքել են Սուրբ Պողոսի տաճարի մոտ տեղակայված «Գրավիր Լոնդոնը» վրանային ճամբարը: Թեեւ ցուցարարների դիմակայության փորձերին, ոստիկանները սկսել են վրանների կազմաքանդումը: Հակագլոբալիստները խմբվել են տաճարի մոտ: Կազմաքանդման գործընթացը խաղաղ է ընթացել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, նախորդ շաբաթ շարժման մասնակիցները փորձել են Գերագույն դատարանում բողոքարկել ճամբարը կազմաքանդելու մասին քաղաքային իշխանությունների որոշումը, բայց դատարանը քաղաքի վարչակազմի որոշումը ճանաչել է օրինական եւ հիմնավորված:
«Գրավիր Լոնդոնը» շարժման հակագլոբալիստները, որոնք բողոքում են կորպորացիաների ժլատության դեմ, Լոնդոնի կենտրոնում գտնվող ճամբարը հիմնել էին դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին, ինչը հանգեցրել էր Սուրբ Պողոսի տաճարի առաջին փակմանը` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:




























