Աստրախանում շենքի փլատակների տակ եւս երկու զոհվածների մարմիններ են գտել: Այդկերպ պայթյունի զոհերի թիվը հասել է հինգի, եւս հինգը դեռեւս անհետ կորած են համարվում:

Որոնողափրկարարական աշխատանքները ոչ մի րոպե չեն դադարում, հաղորդում է «Մայակ» ռադիոն:

Աստրախանյան իշխանությունները եւ ԱԻՆ-ի աշխատակիցները հոգեբանական օգնություն եւ աջակցություն են ցուցաբերում տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին: Առանց ծածկի մնացած մարդիկ ժամանակավորապես ապաստանել են տեղական դպրոցում: Որոշվում է նրանց վերաբնակեցման հարցը:

Հիշեցնենք, պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 27-ին 9-հարկանի բնակելի շենքի մուտքում: Մուտքն ամբողջությամբ փլվել է:

Նախնական տվյալներով` ողբերգության է հանգեցրել բնակիչներից մեկի ինքնասպանության փորձը: