Երեւանում իկեբանա արվեստի, սումի-է-ի գեղանկարչության վարպետության դասեր եւ  թեյախմության արարողություն կանցկացվի:

Մարտի 23-25-ը Ճապոնիայի դեսպանատունը (նստավայրը` Մոսկվայում), Երեւանի պետական համալսարանը,  «Հիկարի» մշակութային կենտրոնը, գեղագիտության ազգային կենտրոնը ԵՊՀ-ի բազայի հիման վրա ճապոնական արվեստն ու մշակույթը ներկայացնող մի շարք միջոցառումներ են կազմակերպում: Ընթացիկ տարում լրանում է Երեւանի եւ Տոկիոյի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հսատատման 20-ամյակը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց  «Հիկարի» մշակութային կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանը, նմանատիպ միջոցառումներ նախկինում երկու անգամ կազմակերպվել են: 

«Հիկարի»-ն (ճապոներեն նշանակում է «լույս») հիմնադրվել է մի քանի տարի առաջ, նրա հիմնական ուղղվածությունը երեխաներին ճապոնական հնագույն օրիգամի արվեստը ուսուցանելն է: