Costa Allegra զբոսանավը, որն անսարքության պատճառով կանգնած էր մնացել Հնդկական օվկիանոսում, ձկնորսական նավով քարշակելով հասցրել են Սեյշելյան կղզիախմբի Դերոշ կղզու մոտ:
Քարշակումն իրականացրել է ֆրանսիական ձկնորսական նավը, որը բոլորից շուտ էր հասել վթարված նավի մոտ: Օգնության էր ուղարկվել եւս մեկ քարշակող նավ, ափային պաշտպանության նավը եւ մասնագետներով ուղղաթիռ, հաղորդում է LifeNews-ը:
Նավի շարժիչային հատվածում կրակը բռնկվել էր փետրվարի 27-ի երեկոյան: Զբոսանավի անձնակազմն այն չեզոքացրել էր, սակայն անջատվել էր էլեկտրականությունը, որի հետեւանքով շարքից դուրս էր եկել գլխավոր շարժիչը, եւ նավն ստիպված էր եղել կանգնած մնալ օվկիանոսի մեջտեղում:
Զբոսանավի տախտակամածին գտնվում են 627 ուղեւորներ եւ անձնակազմի 413 անդամներ: Տուժածներ չկան:



























