Պակիստանում շիաներ տեղափոխող ավտոբուսի վրա են կրակել. զոհվել է առնվազն 18 մարդ:
Ինչպես հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, անհայտ անձանց խումբը Հայբեր- Փահթունհվա նահանգում կրակ է բացել ուղեւորատար ավտոբուսի վրա: Ավտոբուսի բոլոր ուղեւորները շիական համայնքի անդամներ են եղել: Հարձակվողները թաքնվել են:
Ըստ նախնական տվյալների` հարձակումը գործել են սուննի գրոհայինները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























