Հարավային Օսիայում նախագահի երրորդ գրանցված թեկնածուն դարձել է Ռուսաստանում հանրապետության դեսպան Դմիտրի Մեդոեւը: Այս մասին «Ռեսին» հայտնել  են Հարավային Օսիայի ԿԸՀ-ում: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր պետանվտանգության  նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովին եւ մարդու իրավունքների հանձնակատար Դավիդ Սանակոեւին: Ռուսական լրատվամիջոցները Մոսկվայի նախընտրած թեկնածու են համարում Դմիտրի Մեդոեւին:

Ընդհանուր առմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում եղել են ընտրությունների մասնակցության 19 հայտեր: Սակայն թեկնածուների մեծամասնությունն արդեն ցրվել են: Նրանց մի մասը իրենք են հրաժարվել հետագա պայքարից, մյուսները չեն հանձնել ռուսերենի եւ օսերենի քննությունները, երրորդներն էլ խնդիրներ են ունեցել գրանցման թերթիկների հետ:

Գրանցված թեկնածուների վերջնական ցուցակը, որոնց կթույլատրվի մասնակցել պետության ղեկավարի ընտրություններին,  ԿԸՀ-ն կհրապարակի փետրվարի 29-ին: Հարավային Օսիայի նախագահական լրացուցիչ ընտրությունները նշանակված են մարտի 25-ին: