Երեւանում, փետրվարի 27-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության ծառայողները, ավտոմեքենա փախցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ գիշերը, ժամը 00.45-ից 04.50-ն ընկած ժամանակահատվածում, նա Արցախի փողոցի թիվ 23 շենքի բակից փախցրել է թիվ 76 երթուղին սպասարկող «ԳԱԶել-3321» մակնիշի  ավտոմեքենան:

Կատարվում է հետաքննություն: