Ամերիկյան նույնասեռական ռազմածովայինների լուսանկարը, որում նրանք կրքոտ համբուրվում են,  ցնցել է ամբողջ համացանցը` Facebook-ում հավաքելով 15 հազար դրական արդյունքներ:

Լուսանկարը, որում պատկերված է երկար բաժանումից հետո զուգընկերների հանդիպումը,  օրերս հայտնվել է նույնասեռականների հատուկ էջում: Առաջին 12 ժամվա ընթացքում այն մեկնաբանել է ավելի քան 650 մարդ, հայտնվում է JoeMyGod բլոգում:

Լուսանկարի հաջողությունն այնքան է ոգեւորել Բրենդոն Մորգանին, որ նա այդ նույն հանդիպման այլ համբույրով լուսանկար է տեղադրել իր  Facebook-ի էջում` որպես գլխավոր նկար: Իր էջի պատին նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով եւ հավանությամբ են մոտեցել իր զգացմունքների դրսեւորմանը:

Մորգանը բացատրել է, որ գործընկերոջ հետ իրենց համբույրի լուսանկարն իրենք հրապարակել են ոչ թե փառքի համար, այլ նրա  համար, որ 4 տարվա ծանոթությունից եւ զինվորական ծառայության պատճառով 3 տարվա բաժանումից հետո իրենք, վերջապես, իրար սեր են բացատրել:

Բրենդոն Մորգանը եւ նրա ընկեր Դալանը միակ նույնասեռական զույգը չեն, որոնք իրենց զգացմունքները հրապարակայնորեն դրսեւորել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի զինծառայողների համար վերացվել է 1993 թվականից գործող Don`t Ask Don`t Tell («Մի հարցրու, մի խոսիր») կանոնը: Երիտասարդ տղաներից առաջ են անցել աղջիկները. դեկտեմբերին համացանցում իրարանցում  էին առաջացրել ամերիկյան բանակում աղջիկների հրապարակային  լեսբիական կրքոտ համբույրի լուսանկարները: