Բաղդադի արեւելքում նոր ահաբեկչությունը առնվազն 4 մարդու կյանք է խլել, 11-ն էլ վիրավորվել են: Ըստ տեղական իշխանությունների հաղորդման` պայթել է պայթուցիկներով լի մեքենա: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս ոչ մի խմբավորում չի ստանձնել:
Իրաքում ահաբեկչությունների ալիքը չի հանդարտվում: Վերջին հարձակումների արդյունքում զոհվել է շուրջ 60 մարդ, տարբեր քաղաքներում վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: Միայն Բաղդադում տասնյակ պայթյուններ են տեղի ունեցել, զոհվել է ավելի քան 30 մարդ: Ծայրահեղականները հարձակվել են հիմնականում շիական թաղամասերի եւ ոստիկանական հաստատությունների վրա, հայտնում է «Ռոսբալտը»:




























