Աֆղանստանի Անվտանգության աջակցության միջազգային ուժերը (ISAF) հրթիռային հարվածով ոչնչացրել են աֆղանցի 6 գրոհայինների, որոնք նռնականետով ռմբակոծել էին իրենց ուղղաթիռը:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 28-ի երեկոյան Հուգիանիի անցումում:
Գրոհայինները նռնականետով ռմբակոծել են ռազմական ուղղաթիռը, իսկ օդից հետեւած պատասխան հրթիռային հարվածով նրանք բոլորը ոչնչացվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Թալիբների մամլո քարտուղար Զաբիուլա Մոջահեդը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է, որ ուղղաթիռի ռմբակոծումից հետո տեղի ունեցած հրաձգության ընթացքում իրենց հաջողվել է սպանել օտարերկրյա 4 զինվորականների եւ աֆղանական բանակի 10 զինվորի:




























