Սիրիայի ընդդիմությունը զենք է ստանում ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից: Ընդդիմադիրներից մեկը հաստատել է այդ տեղեկությունը իրանական Press TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ իրենք առաջիկայում պարտության կմատնեն Բաշար Ասադին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ավելի վաղ Քաթարի կառավարության ղեկավար Համադ բեն Ջասեմ ալ-Թանին կոչ է արել միջազգային հանրությանը զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը:
Փետրվարի 24-ին ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում «Սիրիայի ընկերների խմբին» զենքով ապահովել ընդդիմությանը:




























