Երեւանում, փետրվարի 29-ին, ժամը 11.57-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Կասյան 7 շենքի 9-րդ բնակարանի պատշգամբը պոկվել ու կախվել է` վտանգ ներկայացնելով անցորդների համար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ Ք. Գրիգորյանին պատկանող բնակարանի պատշգամբի երեսպատման քարերը թուլացել են եւ առկա է ընկնելու վտանգ:
Փրկարարները քարերն ապամոնտաժել եւ տեղափոխել են անվտանգ տարածք: Հարեւան բնակարանի պատշգամբում նույնպես առկա էր նման խնդիր, սակայն բնակիչների բացակայության պատճառով աշխատանքները դադարեցվել են եւ կշարունակվեն քաղաքապետարանի համապատասխան ծառայություների կողմից՝ առավոտյան:



























