Մեծ Բրիտանիան որոշել է դադարեցնել Դամասկոսում իր դեսպանատան գործունեությունը` Սիրիայի վտանգավոր իրավիճակով պայմանավորված: ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը սիրիական մայրաքաղաքից հետ է կանչել  բոլոր դիվանագետներին, հաղորդում է «Վեստին»:

Ավելի վաղ, մարտի  1-ին իր դեսպանատան վերջնական փակման մասին հայտարարել էր Շվեյցարիան, որը նաեւ իր քաղաքացիներին կոչ էր արել անհապաղ լքել երկիրը:

Հիշեցնենք, որ փակ են նաեւ Սիրիայում ԱՄՆ-ի եւ Քաթարի դեսպանատները, իսկ Ֆրանսիան, Գերմանիան, Եգիպտոսը եւ Իտալիան սահմանափակվել են միայն դեսպաններին հետ կանչելով: