«Յունիբանկի» «Մագնիս» լոյալության ծրագրի գործընկեր` «ԲԻՆԱՄ» ընկերությունը մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը բանկի բոլոր քարտապաններին ավտոմեքենաների մարտկոցների ձեռքբերման համար կտրամադրի 20% զեղչ: Այդ մասին տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից: «ԲԻՆԱՄ» ընկերության գործունեության հիմնական ուղղությունը BOSCH եւ ZEXEL համաշխարհային առաջատար արտադրողներից ավտոպահեստամասերի մեծածավալ մատակարարումներն են:

2011թ. վերջին «Յունիբանկի» կողմից գործարկված «Մագնիս» ծրագրի գործընկերային ներկա ցանցը բաղկացած է տարբեր ոլորտները ներկայացնող մոտ 80 կազմակերպություններից` խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզական ակումբներ, ռեստորաններ, բժկական հաստատություններ եւ այլն: Ծրագիրը հաճախորդներին առաջարկում է մի շարք արտոնություններ եւ հնարավորություն է տալիս էապես կրճատել ծախսերը:  Զանազան ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելիս, բանկի քարտապանները, ներկայացնելով իրենց քարտը,  ծրագրի գործընկեր կազմակերպություններից կստանան զեղչ կամ բոնուս:  Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կտեղեկացնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված Magnis նշանը: