«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում հայկական դրամն այսօր` մարտի 1-ի գործարքներում փոքր-ինչ ամրապնդվել է ամերիկյան դոլարի նկատմամբ: Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 388.25 դրամ` 0.19 %-ով կամ 0.73 –ով զիջելով երեկվա փոխարժեքին:
Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 3.59 մլն դոլար: Որոշ գործարքներում դոլարն էժանացել է մինչեւ 388.01 դրամի սահմանը, ինչը նշանակում է, որ բորսայում դոլարի «ավելցուկ է» հայտնվել:
Կանխիկ արտարժույթի շուկայում գործնականում փոխանակման կետերը դադարել են դոլար ընդունել 388 դրամով, նախընտրելով 1դոլար/387 դոլար փոխարժեքը: Իսկ դոլարի վաճառքի փոխարժեքն իջել է մինչեւ 1դոլար/389 դրամ:



























