Հայաստանի կառավարությունն այսօր` մարտի 1-ին հավանություն տվեց Համաշխարհային բանկի հետ 15 մլն դոլար վարկային համաձայնագրին: Դրանով նախատեսվում է բարելավել Մասիս, Էջմիածին եւ Աշտարակ քաղաքների, եւ նրանց հարևանությամբ գտնվող բնակելի վայրերի ջրամատակարարման ցանցերը: Մասնավորապես` խոսք է գնում առեւտրային կորուստների կրճատմանն ուղղված ջրաչափերի փոխարինման և ջրաչափերի խցիկների տեղադրման, պոմպակայանների եւ ջրամբարների ավտոմատացման մասին:

Վարկը տրվում է 10 տարվա արտոնյալ շրջանով և 25 տարվա մարման ժամկետով: Ծրագրի ընդհանուր արժեքը 18 մլն դոլար է, որից 3 մլն դոլարը` համաֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության կողմից: