BBC-ի լրագրող Նատալյա Անթելավային վտարել են Ուզբեկստանից: Նրա այցը կապված չի եղել մասնագիտական գործունեության հետ, լրագրողը Տաշքենդ էր ժամանել Ղազախստանից` հանդիպելու իր ընկերներին:

Տաշքնեդի օդանավակայանում նրան հայտնել են, որ անձնագիրն արգելափակված է: Անթելավան Վրաստանի քաղաքացի է, եւ դիմել է հայրենի երկրի հյուպատոսություն, բայց դա էլ չի օգնել: BBC-ի թղթակցին ստիպել են կրկին տոմս գնել 200 դոլարով եւ վերադառնալ Ալմա-Աթա:

Ուզբեկստանի իշխանություններն այդպես էլ չեն բացատրել լրագրողուհուն, թե ինչու են արգելում նրա մուտքն Ուզբեկստան:

Օդանավակայանում բազմանշանակ բացատրել են, որ ինքը պետք է հասկանա, թե ինչու են արտաքսում: Անթելավան կարծում է, որ դա կապված է իր մասնագիտական գործունեության հետ, քանի որ քննադատել է Քարիմովի վարչակազմին: