2012 թ. փետրվարին հունվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է 0.9 տոկոս գնանկում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նախորդ տարվա փետրվարի համեմատ գնաճը կազմում է 3 տոկոս, ինչը վերջին 3 տարում 12-ամսյա գնաճի ամենացածր ցուցանիշն է:
Ըստ վիճակագրության` փետրվարյան գնանկումը հիմնականում տեղի է ունեցել պարենային ապրանքների գծով, որտեղ գնանկումը 1.6 տոկոս է: Ընդ որում`պարենային ապրանքներից առավել մեծ չափով գնանկմանը նպաստել են բանջարեղենը եւ կարտոֆիլը (գնանկումը` 10.5 տոկոս) եւ միրգը (գնանկումը` 3.7 տոկոս):
2012թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է բենզինի եւ դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.0 տոկոս եւ 1.0 տոկոս գնաճով: 2012թ. փետրվարին 2011թ. փետրվարի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.2 տոկոս եւ 16.8 տոկոսով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 3.0 տոկոս եւ 0.9 տոկոսով:



























