Մարտի 1-ին Մոսկվայում սպանված 52-ամյա Իրինա Զիրոյանը հանդիսանում է այսպես կոչված «օրեխովյան» հանցագործ խմբավորման անդամներից մեկի այրին, ով սպանվել է 2003-ին:
«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը, նշում է, որ Իրինան մեծ կարողություն է ժառանգել ամուսնուց, այդ թվում մասնաբաժին տարբեր ձեռնարկություններում: Զիրոյանի նախկին գործընկերները դա համարել են իրենց խմբավորման սեփականությունը եւ Իրինայից առգրավվել փողերը:
Աղբյուրը նաեւ պատմել է, որ անցյալ տարի Իրինայի խանութներից մեկի վրա հարձակում է կատարվել, որի ժամանակ հանցագործները կրակել են Զիրոյանի որդու վրա: Կնոջ հարազատները եւս պատմել են, որ Իրինային սպառնում էին:



























