Դեկտեմբերի 1-ից Ղրիմի հայկական Սուրբ Խաչ վանքը դառնալու է ազգագրության թանգարանի մի բաժանմունք: Այս մասին լրագրողներին հայտնել է Ղրիմի ինքնավար հանրապետության գերագույն ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոն: NEWS.am-ը մտադիր է սրա վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալ Էջմիածնից:

Հայկական Սուրբ Խաչ վանքը պետական նշանակության հուշարձան է, որ մի քանի դարերի ընթացքում հայերի հոգեւոր կենտրոնն է եղել եւ ուխտագնացության վայր: Տարբեր ժամանակներում այստեղ ապրել ու աշխատել են հայ մշակույթի բազմաթիվ գործիչներ: 2008-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Ուկրաինայում եւ մասնակցել Սուրբ Խաչի հիմնադրման 650 ամյակին նվիրված տոնակատարությանը: Այդ այցելության ժամանակ նրան ուղեկցել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: