Ուղեւորատար ավտոբուսների երկու խոշոր վթար է գրանցվել այսօր՝ նոյեմբերի 30-ին, Ռուսաստանի տարածքում:
Կեմերովոյում ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել միջքաղաքային ավտոբուսը՝ 11 ուղեւորներով: Միջադեպի պատճառով զոհեր եւ վիրավորներ չկան, որոշ ուղեւորներ գտնվում են շոկային վիճակում: Այն բանից հետո, երբ ավտոբուսը կորցրել է կառավարումն ու դուրս եկել մայրուղուց, մուտքի դռները արգելափակվել են: Փրկարարները ստիպված են եղել մարդկանց տարհանել վթարային հորերից, հայտնում է «Լուրերի ռուսական ծառայությունը»: Մեքենան, Կեմերովոյի փրկարար ծառայության տվյալներով, ստիպված են եղել դուրս բերել ծանրաքարշի միջոցով:
Ի տարբերություն Կեմերովոյի, Վորոնեժի պատահարն առանց զոհերի չի անցել: Ուղեւորատար «Մանն» ավտոբուսի եւ «Տոյոտա» միկրոավտոբուսի բախման հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս մեկը հոսպիտալացվել է: «Մայակ» ռադիոկայանը հաղորդում է, որ զոհվածն ու վիրավորը մեքենաների վարորդներն են, ուղեւորներից ոչ ոք չի վնասվել: Նախնական տվյալներով ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ:




























