Ոստիկանության Գյումրիի բաժնում 1995թ. նոյեմբերի 23-ին հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի մսի կոմբինատի պահածոների արտադրամասից ալյումինե թիթեղներ են գողացել:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ մարտի 7-ի երեկոյան, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, ոստիկանության ծառայողները 7 տարվա վաղեմության հանցագործությունը կատարելու կասկածանքով Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 14 շենքի մոտից բերման են ենթարկել 59-ամյա Հարություն Ս.-ին, որը խոստովանել է հանցանքը:

Իսկ 2009թ. հոկտեմբերի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացու բնակարանից ոսկյա զարդեր եւ օծանելիք են գողացել:

Մարտի 8-ի երեկոյան ոստիկանության ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Երեւանի Շիրակի փողոցի թիվ 4 շենքի բակից բերման են ենթարկել 31-ամյա Գագիկ Հ.-ին, որը խոստովանել է հանցանքը: Գագիկ Հ.-ն ձերբակալված է: