«Սոյուզ» տիեզերանավը Երեւանի ժամանակով 07։56-ին Միջազգային տիեզերակայանից ուղղություն է վերցրել դեպի Երկիր։ Ինչպես հայտնում է «Վեստին», վկայակոչելով թռիչքների ղեկավարման կենտրոնին, տիեզերանավ վայրէջքը նախատեսված է Երեւանի ժամանակով 11։16-ին։ Տիեզերանավը վայրէջք կկատարի Ղազախստանի Արկալիկ քաղաքից 88կմ հեռավորության վրա։ Երկրի վրա ամեն ինչ պատրաստ է տիեզերագնացներին դիմավորելու համար։ Նրանց կդիմավորի երեք ինքնաթիռ, 12 ուղղաթիռ, վեց փնտրող-տարհանող մեքենա, ռադիոկապի երեք եւ վառելիքով բեռնված հինգ մեքենա։
«Սոյուզ» տիեզերանավի անձնակազմը Միջազգային տիեզերակայանում անցկացրել է 188 օր։




























