Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերն այսօր՝ դեկտեմբերի 1-ին կայցելի Բաքու։ Այցի շրջանակներում նա մասնակցելու է ՎԶԵԲ-ի կողմից Ադրբեջանին մեթանոլի գործարան հիմնելու նպատակով 120 միլիոն դոլար վարկ տրամադրելու պայմանագրի ստորագրման արարողությանը: Նախագծի ֆինանսավորումը կատարվելու է երկու եղանակով, 90 միլիոն դոլարը բանկի կողմից տրվելու է 9 տարվա ընթացքում, մյուս 30 միլիոնը՝ 10 տարվա ընթացքում: Գործարանի շինարարությունը սկսվել է 2007թ.-ին։ Նախագծի ընդհանուր արժեքն է 300 միլիոն դոլար:

Լեյբորիստական կուսակցության առաջնորդն ու Մեծ Բրիտանիայի 73-րդ վարչապետը 2007թ. նշանակվել է մերձավորարեւելյան կարգավորման Քառյակի