ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարության կարգավորման մասին համատեղ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշվում է այս տարվա ընթացքում հակամարտության կարգավորման դրական տեղաշարժերի մասին։ Այս մասին հաղորդում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։

«Պատվիրակությունների ղեկավարները հաստատեցին մոսկովյան հռչակագրի (2008 նոյեմբեր) եւ ԵԱՀԿ արտգործնախարարների հելսինկյան հայտարարության (2008 դեկտեմբեր) կետերին իրենց հավատարմությունը։ Նրանք հավանությամբ են նշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում դրական տեղաշարժերը, որն արտացոլվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այս տարվա 6 անգամ տեղի ունեցած երկկողմանի հանդիպումների ընթացքում»,- նշված է փաստաթղթում։

Արտգործանախարարնեը հույս են հայտնել, որ կողմերի միջեւ հանդիպումների հաճախականությունը կավելանա եւ կնպաստի ավելի ինտենսիվ երկխոսության, ինպես նաեւ կօգնի ավարտին հասցնել՝ 2007 թվկանին Մադրիդում առաջարկված հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքերը։

ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարները վերահաստատել են, հուլիսի 10-ին Աքվիլայում մեծ ութնյակի գագաթնաժողովում իրենց երկրների կողմից ընդունած պարտականությունները։ Մասնավորապես, խոսքը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին հակամարտության հիմնական սկզբունքների համաձայնեցման աշխատանքն ավարտին հասցնելու գործում իրենց կողմից աջակցության մասին է։

Մինսկի խումբը կոչ է արել համապատասխանեցնել այդ սկզբունքները «որքան հնարավոր է շուտ»: Համանախագահները կարծում են, որ այդ սկբունքները կարող են հիմք լինել տարածաշրջանում համընդհանուր կարգավորման համար:

Իրենց հերթին Հայաստանի եւ Արդբեջանի արտգործնախարարները փաստաթղթում նշել են "այս տարվա ընթացքում հակամարտության հիմնական սկզբունքների տարբեր ասպեկտների շուրջ ընդհանուր փոխըմբռնման հասնելու հաջող առաջընթացի մասին։

Նրանք հայտարարել են իրեն երկրների այդ սկզբունքների համաձայնեցումն ավարտելուն ուղղված ձգտումների մասին։ Արտգործնախարարները հաստատել են իրենց պատրաստակամությունը աշխատելու հավատարիմ մնալով ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքներին։