Հայոց ցեղասպանության տարելիցից երկու օր առաջ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ երաժիշտ Սերժ Թանգյանը քննարկումների կմասնակցեն Լոս Անջելեսում Համմերի թանգարանում:

Ապրիլի 22-ին հայտնի Էգոյանն ու Թանգյանը կխոսեն Հայոց ցեղասպանության եւ դրա հետեւանքների մասին, հաղորդում է «Ասպարեզ» թերթը:

Համմերի թանգարանում ավանդաբար տեղի են ունենում քննարկումներ տարբեր թեմաների շուրջ: Հրավիրվում են մի քանի գիտնականներ կամ տվյալ թեմայի մասնագետներ: