Երեւանում, մարտի 20-ին, ժամը 15-ի սահմաններում, թիվ 33 երթուղու «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում բախվել է «ՎԱԶ-2107» եւ «ԲՄՎ-500» մակնիշի ավտոմեքենաների:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով երթուղայինը կողաշրջվել է. 3 ուղեւորներ ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:



























