Մարտի 22-ին, ժամը 13.07-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Միկոյան 4 շենքի 15-րդ տան բնակչին շտապօգնության մեքենա արագ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:

64-ամյա Սուսաննա Մկրտումյանին փրկարարները պատգարակով 3-րդ հարկից տեղափոխել են շտապօգնության մեքենա, որից հետո հիվանդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: