Այսօր Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը պատգամավոր է գրանցելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակից Վահե Էնֆիաջյանին: Նա կփոխարինի հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին, ով նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Վահե Էնֆիաջյանը 2001 թվականից «Հայբուսակ» համալսարանի գիտխորհրդի անդամ է, 2003-2006թթ. հիմնադրել է ՀՀ ԱԺ առնընթեր երիտասարդական հարցերի խորհուրդը, ընտրվել է գլխավոր քարտուղար, 2004թ. ընտրվել է «Համահայկական երիտասարդական ասոցիացիայի» նախագահ, 2005թ.-ից մինչև այժմ աշխատում է որպես «Հայբուսակ» համալսարանի պրոռեկտոր: