Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստին:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում կքննարկվեն տարբեր հանցատեսակների, դրանց թվում՝ մարդկանց առեւտրի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության միջոցառումների ծրագրի ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: