Չորեքշաբթի առավոտյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Սեուլից 45կմ հյուսիս-արեւմուտք գտնվող Պհոչհոն քաղաքում։ Պայթյունը տեղի է ունեցել ռումբի փորձարկման ժամանակ։
Դրա արդյունքում, երկրի Պաշտպանության նախարարության տվյալներով, մեկ մարդ զոհվել, եւս հինգը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է «Վեստին»։ Հարավկորեական Ռենհապ գործակալությունն սկզբնապես հայտնում էր 60 տուժածների մասին։ Դեպքի վայրում այժմ աշխատում են իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներ։




























