Հայաստանում 2009թ. հոկտեմբերին իրականացվել է անշարժ գույքի 15271 գործարք: «Բիզնես 24»-ի փոխանցմամբ, այդ ցուցանիշը 2008թ. հոկտեմբերի համեմատ աճել է 5 տոկոսով, իսկ 2009թ. սեպտեմբերի համեմատությամբ` 12 տոկոսով:
Այդ թվից 4045-ը օտարման գործարքներն են, որից 81,9 տոկոսը կազմել են առքուվաճառքները, 17,2 տոկոսը` նվիրատվությունները եւ 1 տոկոսը` փոխանակությունները:
Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 41,7 տոկոսը արձանագրվել է Երեւան քաղաքում: Ի դեպ, սեպտեմբերի համեմատ՝ հոկտեմբերին անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 7,8 տոկոսով, իսկ 2008թ. հոկտեմբերի համեմատ նվազել շուրջ 19,7 տոկոսով:
Մայրաքաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց ամենաբարձր գներն արձանագրվել են Կենտրոն վարչական շրջանում` 461 հազար 700 դրամ` 2008թ. հոկտեմբերին արձանագրված 490 հազար դրամի դիմաց:




























