News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը հատված է ներկայացնում «Today’s Zaman»-ում հրապարակված Լալե Քեմալի հոդվածից.

«Թուրքիայի զինված ուժերը սովորաբար հանդես էին գալիս որպես գլխավոր գործող անձ, երբ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ էին ընդունվում: Հնարավոր է, դա բացատրում է,  թե ինչու Թուրքիան ի վիճակի չեղավ հաղթահարելու հարեւանների` օրինակ, Հայաստանի հետ տարաձայնությունները, կամ  ավելի քան 40  տարվա ընթացքում լուծել կիպրական խնդիրը: Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցերի վրա առկա է զինվորականների ուժեղ ազդեցությունը, ինչը թույլ չի տալիս Թուրքիային օգտագործել իր փափուկ ուժը ու, հետեւաբար, դիվանագիտությունը` որպես հիմնականում իր հարեւանների հետ իրավիճարը կարգավորելու գործիք:

Բարեփոխումներին զուգահեռ, որոնք  թուրքական զինված ուժերը որոշ չափով քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողության տակ դրեցին, զինվորականների անվիճելի ազդեցությունը արտաքին քաղաքականության մշակման վրա գրեթե հասել է վերջնակետին:  Դա չի նշանակում, որ զինավորականների կշիռն այնպսիսի ոլորտներում, ինչպիսին ահաբեկչությունն է, չի պահպանվել:

Ի տարբերություն այն ենթադրությունների, թե զինված ուժերի դերի նավազեցումը թուլացրել է Թուրքիային արտաքին կարեւոր հարցերի լուծման հարցում, պաշտոնաթող դեսպան Օզդեն Սանբերկը կարծիք է հայտնել, որ Թուրքիան ավելի ուժեղ է դարձել, երբ զինվորականները հայտնվել են քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողության տակ:

Միաժամանակ որոշում կայացնող քաղաքացիական անձինք համակարգում են իրենց ջանքերը զինվորականների հետ արտաքին քաղաքականության խնդրների հետ կապված անվտանգության հարցերում, օրինակ, այնպիսին, ինչպիսին իրավիճակն է հարեւան Սիրիայում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ