Սեւանի ջրափրկարարական ջոկատը ունի 43 հիմնական եւ 3 սեզոնային աշխատողներ: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին հրավիրված ասուլիսին ասաց  ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը խոսելով Սեւանում կուրորտային սեզոնի ընթացքի եւ ԱԻՆ ջրափրկարարական ջոկատի աշխատանքների մասին:

Նրա խոսքով, ծառայությունն իրականացվում է 15 փրկարարական կետերում եւ կայններում եւ այն տեղերում, որոնք ծանրաբեռնված են հանգստացողների կողմից: Տեղադրված են լողանշաններ, փրկարարները պարբերաբար շրջայցեր են իրականացվում: Սամվել Մկրտչյանը նաեւ նշեց, որ փրկարարների եւ անվճար հանրային լողափների թիվը առաջիկայում եւս կավելանա: Նա նաեւ նշեց, թե առաջաիկայում Սեւանում նաեւ կին ջրափրկարարներ կլինեն: