ՈւրբաթՀուլիս 25
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

PKK-ն ուժեղացնում է գրոհները. բարձունքը որտեղ կանգնել էր Էրդողանը, գրավվել է

00:04, 02.08.2012 Տարածաշրջան: Թուրքիա Թեմա: Քաղաքականություն, Հասարակություն

Մինչ Թուրքիան զբաղված է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու քննարկումներով, Թուրքիայի հարավ-արելքում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ռազմական թեւը՝ HPG (Ժողովրդի պաշտպանության ուժեր)-ն շարունակում է հուլիս 23-ից սկսած լայնածավալ գործողությունները։

Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի զինյալները հուլիսի 23-ին վերահսկողության տակ են վերցրել Շեմդինլի-Գերդիյա ավտոճանապարհը եւ շարունակում են գրոհել թուրքական անվտանգության ուժերի հենակետերի եւ զորամասերի դեմ։

Քուրդ զինյալները 10 օր տեւած բախումների արդյունքում վերահսկողության տակ են վերցրել մոտ 30 կմ ճանապարհ եւ հարակից շրջանները։ PKK-ի վերահսկողության տակ է անցել 2 տարի առաջ PKK-ի կողմից հարձակման ենթարկած Գեդիքթեթեի բարձունքը, որտեղ սպանվել էր 9 թուրք զինվորական։ Այդ հարձակումից հետո Գեդիքթեփե էր եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Թուրքիայի ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը, ով ներկայում գտնվում է բանտում։

PKK-ի ռազմական թեւի պատասխանատուներից Քեմալ Գարզանը հայտարարել է, թե PKK-ն նոր ռազմական տակտիկա է որդեգրել։ «Նախկինում եւս հաջող լայնածավալ գործողություններ էինք իրականացնում, սակայն մեկ երկու օր հետո վերադառնում էինք բազաներ։ Այսօր իրավիճակն այլ է։ Ինչ գնով էլ լինի, հետ քայլ չենք կատարելու»,-ասել էՔեմալ Գարզանը։

Radikal-ի թղթակից, քրդական հարցերով մասնագիտացած Ջեւթեդ Աշքըն անհանգստություն է հայտնել Շեմդինլիում սկսված բախումների հետ կապված՝ նշելով, որ Թուրքիայի փոխվարչապետի՝ «Շեմդինլիում ռազմական գործողությունները շարունակվում են» արտահայտությունը ցույց է տալիս, որ իրավիճակը լուրջ է։  

Արթուր Հակոբյան

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Կալանավորելու միջնորդությունները Հայաստանում բավարարվում են 100 տոկոսով.զեկույց

Հետազոտության համար ընտրվել են 2009թ. հունվարի 1-ից մինչև 2013թ. մայիսի 31-ը հրապարակված նյութերը, եւ ուսումնասիրվել են շուրջ 26 էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումներ...

«Հայկական ժամանակ». Շատերը մոռացել են 2005-ի «ուրվականների հանրաքվեն»

Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը հանրաքվեի արդյունքներով ջախջախիչ պարտություն էր կրել...

«Առավոտ». Համաժողովրդական քննարկումների իմիտացիա՝ «սովետի» ոգով

Գերագույն Սովետ ներկայացվող օրենքի նախագծում աշխատանքային խումբը պարտադիր թողնում էր մի քանի շտկելու հարցեր...

«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանի 100 օրվա խաղաղության գաղտնիքը

ԱԺ նախագահի պաշտանում Հովիկ Աբրահամյանն իր համեստ ներդրումն էր ունենում լարվածության աճի գործում...

Գեղարքունիքը նոր փոխմարզպետ ունի

Նշանակվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով...

«Ժամանակ». Դալլաքյանի պարուհի դուստրը՝ ՊՆ-ում

Նախ պահանջել է առանձին աշխատասենյակ՝ պարտադիր օդափոխիչով եւ գործուղումներով լի գրաֆիկ, որ քիչ աշխատի ու հաճախ մեկնի գործուղման...