News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տիգրան Կարեպտյանը քաղքականություն վերադառնալու խնդիր չունի, քանի որ միշտ էլ քաղաքականության մեջ է եղել: Այս մասին այսօր` օգոստոսի 17–ին հրավիրված ասուլիսին ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նա միաժամանակ նկատեց, որ իր քաղաքական ուղղվածությունը չի փոխելու, ազնիվ, արդար ճանապարհով գնալու է առաջ: Կարապետյանը հիշեցրեց նաեւ, որ թիվ 17 ընտրատարածքում իրեն առանց կաշառքի 8 հազար ձայն են տվել:«Ավելի ճիշտ նվիրել, քանի որ Հայաստանում կամ գնում են կամ նվիրում: Իսկ, եթե յուրաքանչյուր ընտրատարածքում 8 հազար ձայն հաշվենք, դա քիչ չէ»,- ավելացրեց Տիգրան Կարապետյանը:

Նրա խոսքով, հազար պիտակ են իրեն կպցրել, բայց չի կպել, քանի որ «ազնվություն, արդարություն, բարեգործություն կա»: Տիգրան Կարապետյանը հայտարարեց նաեւ, որ նախագահական ընտրություններում սատարելու է ժողովրդին եւ առաջադրելու է իր թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ