News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հալեպ քաղաքի այն թաղամասը, որտեղ գտնվում է Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանը, անցել է Սիրիայի կառավարության զորքերի հսկողության տակ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Սիրիայի հայ համայնքում գտնովող աղբյուրը:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով իր  աղբյուրներին, հայտնել է, որ Հալեպի հայկական թաղամասը, ըստ պաշտոնապես չհաստատված տվյալների, անցել է Սիրիայի ապստամբ գրոհայինների վերահսկողության տակ:

Այս պահին Հալեպում դժվար են գործում ինտերնետային եւ հեռախոսային կապը, եւ  բարդ է կապ հաստատել Հալեպում գտնվող մեր հայրենակիցների հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հայերը փակվել են տներում եւ դուրս չեն գալիս փողոց:

Նշենք, որ օգոստոսի 19-ից հայաշատ շրջաններում բախումներն են տեղի ունենում ընդդիմադիրների եւ բանակի միջեւ, եւ դրանք հասել էին մինչեւ Ջդեյդե թաղամասը, որը հայտնի է որպես Հալեպի Ազգային առաջնորդարանին մոտ շրջան եւ ժամանակին հայաշատ է եղել։ Այս դեպքերից հետո այդ շրջանում հայկական բնակչություն չկա, սակայն այդտեղ է գտնվում պատմական Քառասուն մանկանց եկեղեցին, դիմացը Բերիո թեմի ազգային առաջնորդարանն է, մի քանի թաղամասն այն կողմ հայկական Կիլիկո վարժարան կա, այդ շրջանում են գտնվում նաեւ հայ ոսկերիչների եւ արծաթագործների բազմաթիվ խանութեր:

Օգոստոսի 20-ին բախումներ էին տեղի ունեցել նաեւ հայաշատ Սուլեյմանիյեի, Միդանի եւ այլ շրջաններում։ Մարտեր են ընթացել նաեւ Սահակյան ազգային վարժարանին հարող տարածքում:

Հալեպի հայկական թաղամասը, ըստ պաշտոնապես չհաստատված տվյալների, անցել էր Սիրիայի ապստամբ գրոհայինների վերահսկողության տակ: Այդ մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները: Հալեպից հակասական տեղեկություններ էին ստացվում, քանի որ Սիրիայի կառավարական բանակը փորձում էր դիմակայել գրոհայիններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ