News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Երեւանյան միջազգային երաժշտական 6-րդ փառատոնի շրջանակներում տեղի կունենա աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանի 80-ամյակին նվիրված տոնական համերգ: Հոկտեմբերի 20-ին նախատեսած համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Փարիզի օպերայի մենակատար, տավղահար Քեթրին Միշելը եւ ինքը` աշխարհահռչակ երաժիշտը:

Իր առաջին երաժշտական կրթությունը Լեգրանը ստացել է հորից` Ռայմոնդ Լեգրանից: Մայրը` հայուհի Հայկանուշ Մարսել Տեր-Միքայելյանը, դաշնակահարուհի էր: Լեգրանի մուտքը դեպի երաժշտության մեծ աշխարհ տեղի ունեցավ 1950-ական թվականներին, երբ ԱՄՆ-ում համերգային շրջագայության ժամանակ հոլիվուդյան «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի համար գրեց իր ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը` «Շերբուրգյան հովանոցներ»-ը, որը նրան բերեց համաշխարհային ճանաչում: Երաժիշտը 3 անգամ արժանացել է «Օսկար» եւ 5 անգամ «Գրեմմի» մրցանակներին`«Լավագույն երաժշտություն» անվանակարգերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ