News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի պապի արձանը հառնում է Իջեւանի թիվ 5 դպրոցի բակում: Արձանի վրա փորագրված է Մկրտիչ Մարտիրոսյանի անունը, ով 1960 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչման:

«Առավոտը» Մկրտիչ Մարտիրոսյանի թոռ, Գարիկ Մարտիրոսյանի հորեղբոր որդի, Տավուշի մարզպետի օգնական Միքայել Մարտիրոսյանից տեղեկացել է, որ արդեն ավարտված է Իջեւանի թիվ 5 դպրոցը Մկրտիչ Մարտիրոսյանի անունով անվանակոչելու գործընթացը:

Հարցին, թե արձանի հանդիսավոր բացման միջոցառումը սեպտեմբերի 1-ի՞ն է լինելու, Միքայել Մարտիրոսյանն ասաց, որ դա կլինի ավելի ուշ, միջոցառման օրը ճշտվում է, դա կապված է հյուրերի ժամանման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ